211652_close_icon
views-count2411 դիտում article-date 08:44 30-07-2014

Իջևանի Սուրբ Խաչ մատուռը վանդալային հարձակման է ենթարկվել․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Անհայտ անձինք ջարդել և վառել են դուռը, ինչպես նաև վնասել մատուռի նորոգմանը վերաբերվող արձանագրությունը: Հետաքրքիրն այն է, որ արձանագրության վրայից ջնջվել է «Սուրբ Խաչ» գրությունը, ինչպես նաև մատուռի նորոգումը ֆինանսավորած բարերարներից մեկի ազգանունը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից մեր թղթակցի հարցին ի պատասխան ասել են. որ տեղի ունեցածի մասին ոստիկանությունը որևէ արձագանք չի ստացել: Սա նշանակում է. որ այս պահի դրությամբ քրեական գործ հարուցված չէ. նյութեր չեն նախապատրաստվում: Մատուռը իջևանցիների շրջանում հայտնի է որպես Խաչ և խորհրդային տարիներին եղել է քաղաքի միակ սրբատեղին, որովհետև խորհրդային Իջևանում ոչ մի գործող եկեղեցի չի եղել: Թե ի՞նչը կարող էր նման հարձակման պատճառ դառնալ, առայժմ դժվար է ասել: Հասկանալի է միայն, որ սա չէր կարող լինել սովորական խուլիգանություն: Բանն այն է. որ Սուրբ Խաչը գտնվում է Իջևանի բնակելի հատվածից շուրջ երկու կիլոմետր հեռու, դեպի այնտեղ տանող ճանապարհը անբարեկարգ է ու զառիվեր։ Այսինքն՝ Խաչը սովորական խուլիգանության օբյեկտ հանդիսանալ չէր կարող, և մատուռին վնաս հասցրած անձը կամ անձինք պիտի որ նպատակադրված լինեին դա անել: Այստեղից էլ տրամաբանորեն բխում է. որ վնասարարը պրոբլեմ ունի կամ խաչի, կամ այն անձի հետ, ում միջոցներով վերականգնվել է խորհրդային տարիներին կիսավեր վիճակում գտնվող մատուռը»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր