211652_close_icon
views-count1451 դիտում article-date 09:08 30-07-2014

The Economist–ի՝ բիզնեսի համար հարմար երկրների վարկանշային աղյուսակում Հայաստանը բացակայում է․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «The Economist հանդեսը վերջերս հրապարակել է «Բիզնես միջավայրի վարկանիշներ» վերնագրով զեկույց, որտեղ ներկայացված են բիզնեսի համար հարմար երկրները: Ներկայացված 100 երկրների շարքում, սակայն, բացակայում է Հայաստանի Հանրապետությունը, փոխարենն այնտեղ ընդգրկված է Ադրբեջանը, որը զբաղեցնում է 91-րդ տեղը: Ռուսաստանի Դաշնությունն այս ցանկում զբաղեցնում է 77-րդ տեղը: Բիզնես միջավայրի համար հարմար երկրների ցանկում են նույնիսկ Ալժիրը, Քենիան, Վենեսուելան, Անգոլան, Թունիսն ու Եգիպտոսը»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր