1665 դիտում
10:06 01-08-2014
«Բորոդինո»-ն պարտք է Ազատեկ համայնքի բնակիչներին. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բորոդինո» պահածոների գործարանը դեռ նախորդ տարվանից մինչ օրս մոտ 1.5 մլն դրամ է պարտք Վայոց ձորի Ազատեկ համայնքի բնակիչներին: «Ժողովուրդ»-ը Ազատեկ համայնքի ղեկավար Սիրակ Հովսեփյանից տեղեկացավ, որ բնակիչներից գործարանը խնձոր է մթերել և մինչև հիմա գումար չի տվել: «Խոսել եմ ընկերության տնօրինության հետ: Նրանք էլ պատճառաբանում են, թե ապրանքը չեն վաճառել, գումար չունեն ու հիմա սպասում են, որ վարկ վերցնեն և մարեն այդ պարտքերը»,-ներկայացրեց գյուղապետը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է նաև «Բորոդինո» պահածոների գործարանի փոխտնօրեն Սիսակ Աղայանի հետ, ով, լսելով հարցը, խուսափել է պատասխանել և միայն ասել. «Ես ոչնչից տեղյակ չեմ և իրավասու չեմ Ձեր հարցերին պատասխանել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
829 դիտում
10:49 13-09-2023
Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը
1650 դիտում
09:25 11-09-2014
«Բորոդինո» պահածոների գործարանը ֆինանսական վատ վիճակում է. Ժողովուրդ
1829 դիտում
09:42 07-11-2014
«Բորոդինո»-ն պարտքը մարելու համար վաճառում է գործարանի սարքավորումները. Ժողովուրդ
Այս բաժնից
583 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
817 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2155 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ