211652_close_icon
views-count12437 դիտում article-date 11:52 01-08-2014

Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով սպանված 20-ամյա Աշոտը Շենգավիթ վարչական շրջանից էր եւ զորացրվելուն մնացել էր 10 օր (լուսանկարներ)

SHAMSHYAN.com-ին հաջողվեց պարզել, որ ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով հուլիսի 31-ին զոհված ժամկետային զինծառայող 20-ամյա Աշոտ Արթուրի Ասոյանը Երեւանի բնակիչ է: Նա Շենգավիթ վարչական շրջանից է: Աշոտը 10 օրից պետք է վերդառնար տուն: Մինչեւ այդ տեղկացրել էինք, որ ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով հուլիսի 31-ին զոհված ժամկետային զինծառայող Արարատ Խանոյանն էլ Սարդարապատ գյուղից էր, ընտանիքի միակ տղան էր։ Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Սարդարապատի գյուղապետ Բաբկեն Վարդանյանը: Նա ասաց, որ Արարատին 4 ամիս էր մնում ծառայությունը ավարտելու համար: Հիշեցենք, որ հուլիսի 31-ին հակառակորդի հարձակումից զոհվել են 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Ա. Ասոյանը: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացել էր ԼՂ Պն մամուլի ծառայությունից: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ հակառակորդի դիվերսիոն հարձակման հետևանքով այսօր՝ հուլիսի 31-ին, զոհվել են ԼՂՀ Պաշտպանության բանակի 2 զինծառայողներ: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացել էր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության՝ հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր: Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր