211652_close_icon
views-count1325 դիտում article-date 14:00 01-08-2014

Ռոնալդուն վերսկսել է գնդակով մարզումները

Երեկ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վնասվածքից հետո առաջին անգամ սկսել է գնդակով մարզումները: Սակայն պորտուգալացին աշխատել է անհատական ծրագրով: Ինչպես հայտնում է «Ռեալ»-ի պաշտոնական կայքը, Ռոնալդուն դեռ թեթևակի ցավեր ունի աջ ծնկի հատվածում: «Ռեալ»-ի բժիշկները հատուկ ծրագիր են մշակել պորտուգալացու համար, որը նրան կօգնի կարճ ժամանակահատվածում վերադառնալ իր օպտիմալ մարզավիճակին:

Նմանատիպ նյութեր