211652_close_icon
views-count1990 դիտում article-date 14:28 02-08-2014

Սամուել Էտո`Օ-ն հանդես կգա «Ռոմա»-ում

Կամերունի հավաքականի և Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Սամուել Էտո'Օ-ն ժամանել է Իտալիա, որտեղ պատրաստվում է պայմանագիր ստորագրել երկրի փոխչեմպիոն «Ռոմա»-ի հետ, հայտնում է Football Italia-ն: Կողմերը արդեն համաձայնության են եկել պայմանագի պայմանների շուրջ: 33-ամյա ֆուտբոլիստը «Ռոմա»-ին բաժին կհասնի անվճար, քանի որ Էտո'Օ-ն լոնդոնյան ակումբից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով: Նախորդ մրցաշրջանում Էտո'Օ-ն Պրեմիեր լիգայում անցկացրած 21 խաղում խփել է 9 գոլ և կատարել է 5 գոլային փոխանցում:

Նմանատիպ նյութեր