211652_close_icon
views-count9915 դիտում article-date 23:32 02-08-2014

Հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում Սարյան փողոցում կանխվեց խոշոր հրդեհի տարածումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 2-ին հրդեհ է բռնկվել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցի թիվ 3 տանը հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ փրկարարական ջոկատը 3 մարտական հաշվարկով, ճգնաժամային կառավարման խումբը, Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը, ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրդեհի հետևանքով 67-ամյա Ռուբեն Սարյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը և Երևան քաղաքի փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ռ. Սարյանը հայ մեծանուն աշխարհահռչակ նկարիչ Մարտիրոս Սարյանի թոռն է: Օպերատիվորեն ժամանել էին նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և էլեկտրոցանցի ներկայացուցիչները: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր