211652_close_icon

Կոտայքի բաժնի ոստիկանները պարզել են հարսանիքի ժամանակ «Փարավոն» ռեստորանի տարածքում կրակոցներ արձակած անձին. կա վիրավոր

views-count25540 դիտում article-date 23:03 04-08-2014
Ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են օրերս Կոտայքի մարզում հարսանեկան արարողության ժամանակ վիճաբանող կողմերի միջև կրակոց արձակած անձին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 2-ին ժամը 02:00-ի սահմաններում Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 46-ամյա Արթուր Գևորգյանը: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցներին հիվանդանոցից հայտնել են, որ վերջինս հրազենային վնասվածք է ստացել աջ ծնկահոդի մասում և ի վիճակի չէ հայտարարություն տալու: Ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները իրացնելով օպերատիվ տվյալները պարզել են, որ Ա. Գևորգյանը հրազենային վնասվածքը ստացել է «Փարավոն» ռեստորանային համալիրի տարածքում, երբ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և Նոր Հաճն քաղաքի բնակիչ 38-ամյա Ղևոնդ Դավթյանի միջև, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած հրազենով կրակել է Ա. Գևորգյանի վրա: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Կոտայքի բաժնի ոստիկանները դեռևս չեն հայտնաբերել Ղ. Դավթյանին, ում հայտնաբերելու դեպքում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչի որոշմամբ կձեռբակալվի:

Նմանատիպ նյութեր