211652_close_icon
views-count7506 դիտում article-date 15:32 05-08-2014

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը անդրադարձել է հայկական ֆուտբոլի ծագող աստղին

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը անդրադարձել է Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի և «Հոֆենհայմ»-ի կիսապաշտպան Հայկ Գալստյանին. «Գալստյանը ֆուտբոլով սկսել է զբաղվել 6 տարեկան հասակից, երբ 2004 թվականին Հայաստանից մեկնեց Հունաստան: Երկու տարի անց նրա ընտանիքը վերադարձավ հայրենիք, և Գալստյանը ընդունվեց «Միկա»-ի ֆուտբոլային դպրոց: Ֆուտբոլիստը տարբերվում էր ոչ միայն խարտյաշ մազերով, այլ նաև արագությամբ, դրիբլինգով ու բարդ հնարքներով: 2014 թվականի մարտին նա փորձաշրջան անցավ «Հոֆֆենհայմ»-ում ու ընդունվեց թիմի ակադեմիա: Մարզիչները նրա մոտ առանձնացնում են առաջատարի հատկանիշները և աշխատասիրությունը: Նա հանդես է գալիս հարձակվողական կիսապաշտպանի դիրքում և միշտ միտված է դեպի դարպասը: Համարվում է Հայաստանի պատանեկան հավաքականի առաջատարներից մեկը» «Համոզված եմ, որ աշխատանքին նման մոտեցումով նա կշարունակի բարելավել իր խաղային որակները, այդ թվում «երկրորդ հարկում» խաղի և հարվածների առումով: Եթե նա աշխատի իր վրա, ապա կարող է դառնալ ազգային հավաքականի գխավոր հույսերից մեկը»,- Հայաստանի պատանեկան հավաքականի մարզիչ Արամ Դանիելյանի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր