12324 դիտում
17:52 05-08-2014
«Գող՝ սիրտը դող» ՕԵԿ-ականները Արթուր Բաղդասարյանի պատը կառուցեցին մթության քողի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ը օգոստոսի 3-ին տեղեկություն էր հրապարակել, որ ՕԵԿ կուսակցության անդամները գիշերով Ագրարային համալսարանի տարածքում ապօրինի շինարարական աշխատանքներ են կատարում, այն դեպքում երբ դատարանը ժամանակավորապես կասեցրել է ցանկացած տիպի շին աշխատանքներ:
Հրապարակումից հետո որոշ ՕԵԿ-ականներ կամ համակիրներ ֆեյսբուք սոցիալական ցանցում վայնասուն կապեցին, թե [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ը գույները խտացրել է, որ իրենք գիշերով ոչ մի շինարարական աշխատանքներ չեն կատարել:
[b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես են գող՝ կատվի սիրտը դող հոգեբանությամբ ՕԵԿ-ականները մթության քողի տակ կառուցում իրենց առաջնորդի անունը ստացած Ախքապատը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 3-ին՝ գիշերը ժամը 01:00-ից, «Օրինաց երկիր» կուսակցության մի խումբ անդամներ գաղտագողի Ագրարային համալսարանի տարածքում սկսել էին ապօրինի շինարարության աշխատանքներ կատարել:
Այդ պահին էլեկտրազոդման աշխատանքներ էին կատարվում, և արդեն անցել էին տանիքին թիթեղների տեղադրմանը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ԱԺ պատգամավոր ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը հայտնել էր, որ իրենց գործողություներն օրինական են և անգամ ժամանած ոստիկանության ծառայողներին հայտնեց, որ իրենք ոչ մի անօրինական գործողություն չէին կատարում և օրինականություն հաստատող բազմաթիվ փաստաթղթեր ունեն:
Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1366 դիտում
14:19 27-09-2014
Մթության քողի տակ՝ դիմակով, պտուտակահանով, աքցանով, ձեռնոցով, լապտերով և պարանով զինված
176296 դիտում
13:41 19-02-2021
ՇՏԱՊ․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է․ հետո չասեք՝ «Դավիթ գող-գող եկավ, գող-գող գնաց»