20736 դիտում
09:15 06-08-2014
Սուրիկ Խաչատրյանը պատժել է որդուն. Ժողովուրդ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, անդրադառնալով սահմանում հակառակորդ կողմի դիվերսիոն հարձակումների և պատերազմը վերսկսելու վտանգի մասին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ իր որդին նույնպես պատրաստ է սահման գնալ.
«Նման բաներից խուսափել չի կարելի։ Հավատացե՛ք, Աստված չանի, առանց որդի կարող ես ապրել, բայց առանց հայրենիք չես կարող»։
Հարցին, թե ինչպես է իր որդին սահման պահելու, եթե մեր երկրի համար դժվար օրերին անսթափ վիճակում ավտոմեքենա է վարել քաղաքի մայթերով և ՃՈ աշխատակիցների կողմից տուգանվել 150 000 դրամով, նախկին մարզպետը պատասխանել է.
«Դե հիմա ջահել տղա է։ Ես ավելի վատ եմ պատժել իրեն, մեքենայից զրկել եմ։ Այդ իրավունքն իրեն տրված չէ, որ քաղաքում արագություն գերազանցի։ Ես իմ պատիժը տվել եմ։ Այդ մեքենան չկա։ Դա էլ պատժի մի ձև է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2014/08/02/22375/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 2-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք էր տեղափոխվել Mercedes G 500 մակնիշի 077 QQ 77 համարանիշի ավտոմեքենան:
Ժամը 05:00-ի սահմաններում Երևանի ՃՈ աշխատակիցները Մաշտոցի պողոտայում նկատել են, որ վարորդը տրանսպորտային միջոցը վարում էր մայթով:
Տեսուչները կանգնեցնում են նշված ավտոմեքենան ստուգման նպատակով:
Պարզում են, որ ավտոմեքենայի դիմապակուց բացակայում էր տեխզննման կտրոնը, իսկ վարորդը՝ Սյունիքի մարզի բնակիչ Տիգրան Խաչատրյանը, ենթարկվում էր բժշկական փորձաքննության և պարզվում էր, որ նա գտնվում էր ոչ սթափ վիճակում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2995 դիտում
11:10 22-05-2015
Դատի կտամ ցանկացածին, Սուրիկ Խաչատրյան չէ, ցանկացած Սուրիկ Խաչատրյանի. Գևորգ Կոստանյան. տեսանյութ
4875 դիտում
08:29 07-08-2015
Դատախազը քննիչին հրահանգել է Սուրիկ Խաչատրյանի եղբոր և նրա որդուն առաջադրված մեղադրանքը խստացնել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
583 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
817 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2155 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ