211652_close_icon
views-count2935 դիտում article-date 13:34 06-08-2014

27-ամյա Արմենը 49-ամյա Արթուրի հետ թալանել է «Նորավանք» եկեղեցական-պատմաճարտարապետական համալիրի «Սուրբ Աստվածածին» եկեղեցուն հանգանակված գումարները

27-ամյա Արմեն Քերիմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով ոգելից խմիչքներ գործածած վիճակում, Վայոց ձորի մարզի Արենի գյուղի վարչական տարածքում գտնվող «Նորավանք» եկեղեցիական-պատմաճարտարապետական համալիրի «Սուրբ Աստվածածին» եկեղեցուց գողություն կատարելու նպատակով նախնական համաձայնության գալով համաքաղաքացի, 49-ամյա Արթուր Գևորգյանի հետ, վերջինիս օգնությամբ եկեղեցու պատուհանից ապօրինի մուտք է գործել ներս, ներսում գտնվող հանգանակությունների գանձանակի դռան կողպեքը Արթուր Գևորգյանի տված պտուտակահանի միջոցով ջարդել է, գանձանակի միջից գաղտնի հափշտակել է 400 հատ 10 և 20 դրամանոց, 200 հատ 50 դրամանոց, 150 հատ 100 դրամանոց, 10 հատ 200 դրամանոց, 30 հատ 500 դրամանոց մետաղադրամներ, 20 հատ մեկ հազարանոց թղթադրամներ, 1 հատ 1 ԱՄՆ դոլար և այլ անվանական արժեքով դրամ, մետաղադրամները պատուհանից տվել է Արթուր Գևորգյանին և նրա օգնությամբ նույն ճանապարհով ու եղանակով դուրս է եկել շինությունից: Գումարի մի մասը տնօրինել է անձամբ, մի մասը տվել է Արթուր Գևորգյանին: Գողությամբ Հայ Առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմին պատճառվել է 87.000 ՀՀ դրամ գումարի նյութական վնաս, որը զգալի չափերի է: Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2 –րդ մասի 1, 3 կետերով: Խափանման միջոց ընտրրվել է տորագրություն չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Եղեգնաձորի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանկվի դատական քննության օրը: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր