5574 դիտում
08:50 09-08-2014
2014 թվականի երկրորդ կիսամյակում դիվերսիայի հետևանքով սպանվել է 6, վիրավորվել 14 հայ զինծառայող․ Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է․ «ՀՀ քննչական մարմիններում հարուցվել են քրեական գործեր՝ հայկական զինված ուժերի մարտական դիրքերի, ինչպես նաև Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի, խաղաղ բնակիչների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների կապակցությամբ:
Միայն 2014 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 5-ը, հարուցվել է 23 քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով Հայաստանի Հանրապետության պետականության և հասարակական կարգը խախտելու նպատակով կատարված հայ զինվորների դիտավորյալ սպանությունների, զինվորների և խաղաղ բնակիչների նկատմամբ կատարված սպանության փորձերի, մարմնական վնասվածքներ պատճառելու, բնակավայրերը գնդակոծելու, համայնքային սեփականությանը, ինչպես նաև խաղաղ բնակիչների գույքին վնաս պատճառելու դեպքերի առթիվ: Քրեական գործերով ձեռքբերված ապացույցները վկայում են, որ ադրբեջանական բանակի դիվերսիոն գործողությունների հետևանքով սպանվել է 6, վիրավորվել 14 հայ զինծառայող, մարմնական վնասվածքներ են պատճառվել 4 խաղաղ բնակչի, գույքային վնաս՝ մի քանի տասնյակ գյուղացիների»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
5413 դիտում
15:12 23-01-2014
Դիվերսիայի կանխման հետևանքով ադրբեջանցի 7 զինվոր է սպանվել. panorama.am. տեսանյութ
Այս բաժնից
3196 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»