211652_close_icon
views-count1284 դիտում article-date 22:37 10-08-2014

Մանուել Նոյերը` Գերմանիայի տարվա լավագույն խաղացող

Գերմանիայի հավաքականի և «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը Kicker պարբերականի կողմից անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն խաղացող: Նոյերը 144 ձայնով գերազանցել է Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսին` 135 ձայն և իր ակումբակից Թոմաս Մյուլլերին` 105 ձայն: «Դա ինձ համար մեծ պատիվ է: Ես չէի սպասում, որ լավագույնը կճանաչվեմ` չնայած հասկանում էր, որ լավ արդյունքներ եմ ցուցադրել»,- Նոյերի խոսքերը մեջբերում է Kicker-ը:

Նմանատիպ նյութեր