211652_close_icon
views-count1412 դիտում article-date 00:33 11-08-2014

Կամո Հովհաննսիյանի դուբլը առաջին հաղթանակը պարգևեց «Փյունիկ»-ին

Հայաստանի 23-րդ առաջնությունում երկրի գավաթակիր «Փյունիկը» մեկնարկեց 2-րդ տուրից՝ սեփական հարկի տակ ընդունելով «Գանձասարին»: Մեկնարկային խաղում Սարգիս Հովսեփյանի սաները 2:0 հաշվով հաղթանակ տոնեցին կապանցիների նկատմամբ: Խաղի հերոս դարձավ Կամո Հովհաննիսյանը, ով դարձավ դուբլի հեղինակ: Հանդիպման հաշիվը բացվեց արդեն իսկ 13-րդ րոպեին. Հովհաննիսյանին հաջողվեց շրջանցել Գրիգոր Մելիքսեթյանին ու խոցել դարպասը: Փյունիկցիները խփած գոլով չսահմանափակվեցին ու շարունակում էին ակտիվ գրոհներ կազմակերպել՝ մեծացնելով ճնշումը: Առաջին գոլից երեք րոպե անց հաշիվը կարող էր կրկնապատկվել, սակայն Սարգիս Բալոյանի ուժգին հարվածը կանգնեցրեց մրցակցի դարպասապահը: Ուշագրավ էր նաև անկյունայինի խաղարկումից հետո Վարազդատ Հարոյանի գլխով հարվածը, այս անգամ նույնպես հյուրերին փրկեց Մելիքսեթյանը: Չնայած ստեղծած մի շարք պահերին, մինչև ընդմիջում հաշիվն անփոփոխ մնաց: Առաջին խաղակեսում մարզիչ Հովսեփյանը կատարեց հարկադրված փոփոխություն. վնասվածք ստանալով՝ հանդիպումը չկարողացավ շարունակել Ղուկաս Պողոսյանը: Երկրորդ խաղակեսի 65-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանը նորից մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ և վերջ դրեց կապանցիների բոլոր հույսերին: Բարձրագույն Խումբ, 2-րդ տուր «Փյունիկ» – «Գանձասար»՝ 2:0 Գոլերը՝ Կ. Հովհաննիսյան 13, 65

Նմանատիպ նյութեր