2575 դիտում
09:59 12-08-2014
ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնյաները հեռացվել են պաշտոնեական դիրքը չարաշահելու համար․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջերս աշխատանքից ազատվել են ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետն ու «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը: Իսկ պատճառը պաշտոնեական դիրքի չարաշահումն է: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանից:
«Մեզ մոտ հիմնականում նրանք, ովքեր մասնագետ են եւ կարող ուժ, կշարունակեն աշխատել, իսկ ովքեր չարաշահում են իրենց պաշտոնեական դիրքը եւ այլ կարգավիճակով այլ աշխատանքներով են զբաղված, ապա նրանք չեն կարող մեզ հետ ճանապարհ անցնել: Եվ բոլորովին վերջերս այսպիսի մի իրավիճակ ստեղծվեց, երբ ստուգումների ժամանակ պարզվեց, որ նախարարության Հիդրոմոնիտորինգային ՊՈԱԿ-ի տնօրենն ու ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետը չարաշահել են իրենց պաշտոնական դիրքը եւ իրենք ինքնուրույն հասկանալով այդ ամենն, աշխատանքից ինքնակամ ազատման դիմում են գրել»,- լրացրեց նախարարը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2166 դիտում
16:10 28-06-2017
Ըստ հաղորդման` ՔԿՀ պաշտոնյաները չարաշահել են պաշտոնեական դիրքը, կաշառք ստացել և պաշտոնեական կեղծիք կատարել
Այս բաժնից
583 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
817 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2155 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ