211652_close_icon
views-count2364 դիտում article-date 21:42 12-08-2014

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Մարիա Կուրսովան հաղթանակ պարգևեց Հայաստանի կանանց հավաքականին

Նորվեգիայի Տրոմյսո քաղաքում ընթացող շախմատի համաշախարհային օլիմպիադայում ավարտվեց 10-րդ խաղային օրը, որը հաջող դասավորվեց Հայաստանի կանանց հավաքականի համար: Մեր շախմատիստուհիները առավելության հասան խորվաթուհիների նկատմամբ: Վերջին պարտիայում Մարիա Կուրսովան գեղեցիկ ոճով պարտության մատնեց Պուրգարին և առաջ մղեց Հայաստանի հավաքականին: Հիշեցնենք, որ 10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի էր խաղացել Վիետնամի ընտրանու հետ: Խորվաթիա - Հայաստան 1½:2½ Գոլուբենկո - Դանիելյան 1 - 0 Ֆրանցիսկովիչ - Մկրտչյան ½ - ½ Դեու Սարիչ - Գալոյան 0 - 1 Պուրգար - Կուրսովա 0 - 1

Նմանատիպ նյութեր