Թեժ մրցակցություն՝ ՔԿՀ պետի պաշտոնի համար․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին թեժ մրցակցություն է սկսվել ՀՀ քրեակատարողական հիմնարկի վարչության պետի պաշտոնի համար:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հիմնական մրցակցությունն ընթանում է ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի, Երևանի նախկին ոստիկանապետ, գործազուրկ Ներսես Նազարյանի ու Ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանի միջև:
«Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկությունը ճշտել նրանցից, սակայն վերջիններս համառորեն հեռախոսազանգերին չէին պատասխանում, կամ հեռախոսներն անջատված էին:
Չի բացառվում, որ Հայկ Հարությունյանը նշանակվի ՀՀ ԱԱԽ քարտուղար»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։