211652_close_icon

ՀՀ Սյունիքի մարզի Տավրուս գյուղի դպրոցն այս տարի առաջին դասարանի աշակերտ չի ունենա․ Ժողովուրդ

views-count1789 դիտում article-date 09:20 13-08-2014
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ Սյունիքի մարզի 12 ընտանիք ունեցող Տավրուս գյուղի դպրոցն այս տարի առաջին դասարանի աշակերտ չի ունենա: Տավրուսի գյուղապետ Սլավիկ Կարապետյանի խոսքով՝ դպրոցն այս պահին երեք աշակերտ ունի, նախկին՝ 50-ի փոխարեն: «Ծնողները աշխատանք չունենալու պատճառով գնացել են գյուղից, իրենց երեխաներին էլ հետներն են տարել: Ու այսպես, ամեն տարի գնում եմ այստեղ-այնտեղ մի ընտանիք եմ փնտրում, որ իրենք էլ իրենց հետ երեխա բերեն, որ դպրոցը չփակվի, գոյատևի: Մահանում է մեր գյուղը: ՀՀ կառավարության անուշադրության պատճառով է, որ մենք այսօր այս պատկերն ունենք»,- Ժողովուրդի հետ զրույցում նշել է գյուղապետը»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր