1218 դիտում
11:28 13-08-2014
Հայ երիտասարդները մասնակցում են «Մաշուկ-2014» միջազգային երիտասարդական ֆորումին
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ հայաստանյան հասարակական կազմակերպությունների ակտիվ ներկայացուցիչներ և ուսանողներ օգոստոսի 4-17-ը Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում մասնակցում են «Մաշուկ-2014» միջազգային երիտասարդական ֆորումին։ Երկու փուլով անցկացվող ծրագրին մասնակցում է ԱՊՀ տարածաշրջանի, ինչպես նաև այլ երկրների 18-30 տարեկան 2500 երիտասարդ։ Այս մասին է տեղեկացնում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Հինգերորդ հոբելյանական «Մաշուկ» երիտասարդական համաժողովը սոցիալ-կրթական նախագիծ է, որն ուղղված է տնտեսական, կրթական, քաղաքական, գիտական և այլ ոլորտներում ակտիվ երիտասարդների ու երիտասարդական խմբերի նախաձեռնությունների բացահայտմանն ու աջակցմանը։
Համաժողովը նպատակ ունի ինտեգրել ակտիվ երիտասարդներին արդի խնդիրների լուծման գործընթացին։
Միջազգային երիտասարդական համաժողովում հայկական պատվիրակության ներկայացուցիչ Խաչիկ Զաքարյանը տեղեկացրեց, որ ծրագիրն ունի մի քանի թեմատիկ ուղղվածություն՝ քաղաքացիական նախաձեռնություններ և քաղաքականություն, կրթություն և դաստիարակություն, ինֆորմացիոն համակարգեր, տնտեսություն և ձեռներեցություն, զբոսաշրջություն, արվեստ և մշակույթ, որոնց շուրջ անցկացվում են քննարկումներ։ Մեր պատվիրակության անդամները քննարկումների ընթացքում ներկայացնում են նշված ոլորտներում Հայաստանում իրականացվող աշխատանքներն ու ձեռքբերումները։
Օգոստոսի 12-ին «Մաշուկ-2014» համաժողովի մասնակիցների հետ հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Նա մասնակցել է թեմատիկ քննարկումներին և պատասխանել երիտասարդների հարցերին։
Նմանատիպ նյութեր
1615 դիտում
19:25 05-03-2024
ՀՀԿ երիտասարդները մասնակցում են Սոչի քաղաքում անցկացվող միջազգային երիտասարդական փառատոնին
955 դիտում
18:36 27-05-2015
Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումին
4093 դիտում
15:04 07-07-2018
Նախագահը մասնակցել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական ֆորումին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
871 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը
457 դիտում
09:48 17-10-2024
Լիլիթ Մակունցը Թամարա Ուիթթեսին ներկայացրել է խաղաղության գործընթացում արձանագրված վերջին զարգացումները
925 դիտում
23:07 16-10-2024
Ռուսաստանը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. Մարիա Զախարովա