Հովիկ Աբրահամյանը հերթով այցելելու է նախարարություններ․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշել է նաեւ հատ-հատ այցելել նախարարություններ եւ տեսնել, թե ինչ է կատարվում այնտեղ: Նա ցանկանում է անձամբ այցելել նախարարության շենքեր ու տեղում ծանոթանալ թե' շենքային պայմաններին, թե' գերատեսչությունների գործունեությանը: Ու այժմ կառավարությունում նախարարությունների «հերթագրում» է իրականացվում: Ի դեպ, վարչապետը որոշել է գերատեսչություններ այցելել ոչ թե միայնակ, այլ կառավարության մյուս ներկայացուցիչների ուղեկցությամբ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։