1767 դիտում
15:40 16-08-2014
Վաղը տոնելու ենք Սուրբ Աստվածածնի.Վերափոխման՝ Խաղողօրհնեքի տոնը
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
Աստվածաշունչ մատյանում Սուրբ Աստվածամոր մասին տեղեկությունները կցկտուր են, իսկ նրա կյանքի մյուս մանրամասները, ինչպես նաև վերափոխման պատմությունը պահպանվել և մեզ են փոխանցվել եկեղեցու սրբազան ավանդության շնորհիվ:
Ավանդության համաձայն` Սուրբ Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Շուրջ 12 տարի Սուրբ Աստվածամայրը պահքով հաճախ այցելել է իր սիրասուն Որդու գերեզման ու անդադար աղոթել: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Սուրբ Աստվածածինն էլ այս բարի լուրը հայտնել է իր ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Սուրբ Կույսը նաև պատվիրել է Ս. Հովհաննես առաքյալին, որ վերջինս Սուրբ Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Սուրբ Հաղորդություն ընդունի: Հաղորդվելուց հետո Սուրբ Աստվածամայրը գնացել է վերնատուն: Մինչ առաքյալները լաց էին լինում, Ս. Հովհաննեսը վերցրել է մի տախտակ և տվել Սուրբ Աստվածածնին ու խնդրել, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա: Սուրբ Տիրամայրը վերցրել է տախտակը, խաչակնքել և երեսին դրել, այնուհետև թրջել արցունքներով և Աստծուց խնդրել, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից և զանազան հիվանդություններից: Երբ առաքյալները շրջապատել են Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս է երևացել: Սենյակի վերևում հայտնվել է Քրիստոս` հրեշտակների զորքերով: Տեսնելով իր Որդուն` Սուրբ Աստվածամայրն ավանդել է հոգին: Սուրբ Կույսի երկրային կյանքի վախճանը Եկեղեցին «ննջում» և ոչ թե «մահ» բառով է որակում` հասկանալի դարձնելու նրա երկինք փոխադրված լինելը: Ս. Բարթուղիմեոս առաքյալը, որ բացակայում էր հուղարկավորությանը, վերադառնալով Երուսաղեմ, ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Առաքյալները նրա խնդրանքով բացում են գերեզմանը, սակայն Սուրբ Կույսի մարմինն այնտեղ չի լինում: Դա նշանակում էր, որ Հիսուս իր խոստման համաձայն երկինք էր փոխադրել Իր մորը: Առաքյալներն էլ փայտի վրա դրոշմված պատկերը տալիս են Ս. Բարթուղիմեոսին` որպես մխիթարություն: Ըստ Մովսես Խորենացու` Հայաստանի առաջին լուսավորիչն այն բերում է Հայաստան և զետեղում Անձևացյաց գավառի Դարբնոց կոչված վայրում, ուր հետագայում ի պատիվ Սուրբ Աստվածամոր եկեղեցի և կուսանոց է հիմնադրվում: Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին, Սուրբ Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեքի արարողություն: Օրհնվում է նաև տարվա ողջ բերքն ու բարիքը: Հայ եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Սուրբ Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Իսկ հայ կնոջ համար Սուրբ Կույսն առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:
Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին 2030-08-18, 2029-08-12, 2028-08-13, 2027-08-15, 2026-08-16, 2025-08-17, 2024-08-18, 2023-08-13, 2022-08-14, 2021-08-15, 2020-08-16, 2019-08-18, 2018-08-12, 2017-08-13, 2016-08-14, 2015-08-16, 2014-08-17, 2013-08-18, 2012-08-12, 2011-08-14, 2010-08-15, 2009-08-16, 2008-08-17
Նմանատիպ նյութեր
1304 դիտում
13:12 11-08-2022
Օգոստոսի 14-ին կնշվի Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, այդ օրը կկատարվի Խաղողօրհնեքի արարողություն
2820 դիտում
10:32 17-08-2014
Այսօր Սուրբ Աստվածածնի վերափոխման և խաղողօրհնեքի տոնն է
1391 դիտում
15:59 17-08-2015
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի` Խաղողօրհնեքի միջոցառումներ` մայրաքաղաքի վարչական շրջաններում. լուսանկարներ
Այս բաժնից
1048 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1021 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
946 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր