211652_close_icon
views-count5481 դիտում article-date 14:51 16-08-2014

Հայաստանը գրավեց 2-րդ տեղը տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությունում

Օգոստոսի 4-16-ը մերձմոսկովյան Ալաբինոյում անցկացված տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությունում Հայաստանը գրավեց 2-րդ տեղը: Այս մասին տեղեկացնում է Ria Novosti գործակալությունը: Առաջնությանը, բացի Հայաստանից, մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության, Անգոլայի, Բելառուսի, Սերբիայի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Քուվեյթի, Մոնղոլիայի, Վենեսուելայի հավաքականները: Առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանի հավաքականը՝ անցնելով փուլերը ընդհանուր հաշվով 1 ժամ 15 րոպե 13 վայրկյանում, Հայաստանի հավաքականը՝ 1 ժամ, 20 րոպե, 3 վայրկյանում, իսկ 3-րդ տեղը զբաղեցրած Չինաստանի հավաքականը՝ 1 ժամ, 30 րոպե, 56 վայրկյանում: Ղազախստանի հավաքականը, որը ողջ առաջնության ընթացքում առաջատար էր, եզրափակիչ փուլի արդյունքներով զբաղեցրեց 4-րդ տեղը (1 ժամ, 34 րոպե, 11 վայրկյան): Ի դեպ, ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ Հայաստանի զինված ուժերի անձնակազմը կազմակերպիչներից նվեր է ստացել է Տ-90Ս տեսակի տանկ:

Նմանատիպ նյութեր