7783 դիտում
18:13 16-08-2014
Մեղրիում որդին հորը պատկանող ՏՕԶ հրացանից անզգուշաբար կրակել է իր վրա
Ոստիկանության Կենտրոնականի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել օգոստոսի 13-ին թիվ 1 համալսարանական հիվքանդանոցից ստացված ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցից ահազանգել են ոստիկանության Կենտրոնականի բաժին, որ ձախ նախաբազկի ստորին երրորդի պատռած-թափանցող վերքախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակիչ, 21-ամյա Լիրիկ Օհանյանը, ով հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքն ստացել է իրենց տան հողամասում վայր ընկնելու հետեւանքով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական եւ Մեղրիի բաժինների ծառայողների ստացված օպերատիվ տվյալների եւ անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ Լ. Օհանյանը խոստովանել է, որ վնասվածքն ստացել է օգոստոսի 11-ին Մեղրի քաղաքում իր հոր՝ Հարություն Օհանյանին պատկանող ՏՕԶ-16 տիպի հրացանով իր կողմից անզգուշաբար կրակելու հետեւանքով: Նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Մեղրիի բաժին:
Նմանատիպ նյութեր
5291 դիտում
16:50 28-08-2016
Սախալինում արջը հարձակվել է անտառապահի վրա. տղամարդը հասցրել է կրակել հրացանից
Այս բաժնից
16852 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ