211652_close_icon
views-count1219 դիտում article-date 08:59 19-08-2014

Սահմանադրական փոփոխությունները մեզանում հասարակական պահանջարկ չեն վայելում. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ–ում ժողովրդին Սահմանադրական փոփոխությունների պարտադրելու հարցում անմասն չեն նաև միջազգային կազմակերպությունները: «Ժողովուրդ»-ին սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի քարտուղարությունից տեղեկացրել են, որ հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում տեխնիկական և կազմակերպական բնույթի ծախսերը կատարվում են Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից: Բայց խոսքը միայն տեխնիկական ծախսերի մասին է, իսկ այցելությունների համար հանձնաժողովի անդամները հավելավճար չեն ստանում»: Այնուհետ թերթը հավելում է, որ, թե որքան գումար է ծախսվել այդ նպատակով, որևէ բառ չի ասվում: «Գերմանական միջազգային համագործակցության ընկերության ու ԵԱՀԿ երևանյան գրասենյակներն անպատասխան են թողել շաբաթներ առաջ «Ժողովուրդ»-ի ուղարկած հարցումը: Այս ամենն ուշագրավ է այնքանով, որ սահմանադրական փոփոխությունները մեզանում հասարակական պահանջարկ չեն վայելում»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր