211652_close_icon
views-count3671 դիտում article-date 09:05 19-08-2014

Միխայիլ Բաղդասարովը Հայաստանում է. նա խոստացել է վճարել իր նախկին աշխատակիցների ողջ աշխատավարձը. Ժողովուրդ

«Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը Հայաստանում է: Լուրեր կան, որ նա Հայաստան է այցելել իրեն պատկանող, բայց վաճառքի հանված ինքնաթիռների տեխնիկական վիճակով հետաքրքրվելու նպատակով»: Թերթը գրում է նաև, որ իր տեղեկություններով՝ Բաղդասարովը խոստացել է իր ընկերության նախկին աշխատակիցներին օգոստոսի վերջին վճարել ողջ աշխատավարձը: Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր