211652_close_icon
views-count1522 դիտում article-date 20:39 19-08-2014

Փյունիկը պայմանագիր ստորագրեց ամերիկացի 2 ֆուտբոլիստի հետ

«Փյունիկի» կազմը համալրել են ամերիկացի ֆուտբոլիստներ Ջոն Լանդա Մատկինը և Էդգար Գոնսալեսը, ովքեր արդեն մարզվում են թիմի հետ, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: 28-ամյա հարձակվող Ջոն Մատկինը ներկայացնում է Գուամի ազգային հավաքականը, որտեղ իր վերջին հանդիպումն անցկացրել է հուլիսին` խաղալով Մոնղոլիայի ընտրանու դեմ: «Փյունիկի» հետ պայմանագիր ստորագրած 22-ամյա կենտրոնական կիսապաշտպան Էդգար Գոնսալեսը ժամանել է Լոս Անջելես Միսիոներոսից:

Նմանատիպ նյութեր