211652_close_icon
views-count2563 դիտում article-date 23:15 19-08-2014

Կանխվել է 200-ից ավելի բջջային հեռախոսների ներկրման փորձը. տեսանյութ

Թմրամիջոցի և հոգեմետ դեղորայքի ապօրինի տեղափոխման մի քանի դեպք է գրանցվել: Բագրատաշենի մաքսակետում մանրակրկիտ զննության են ենթարկել կասկածելի վարք ցուցաբերած քաղաքացու ավտոմեքենան և բեռնախցիկում տեղադրված գազաբալոնի միջից հայտնաբերել են 4.5կգ դեղորայք և 21.5 կգ բիոհավելումներ: Նման մեկ այլ դեպք էլ էր գրանցվել, երբ Ֆինանսների նախարարարության նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները քաղաքացու մեքենայի բեռնախցիկում տեղադրված գազի բալոնի արանքից ու հետևի նստատեղից 21 կգ ընդհանուր քաշով տարբեր երկրների արտադրության դեղորայք էին հայտնաբերել: Այն ձեռք էր բերվել Վրաստանում: Օրեր անց վարչության աշխատակիցները զննության են ենթարկել Հայաստանից Ռուսաստան ուղևորվող ավտոբուսը և հայտնաբերել չհայտարարագրված ավելի քան 28 հազար տուփ հայկական արտադրության ծխախոտ: Ներբացթողումային հսկողության վարչությունը կանխել է նաև ապօրինի լվացքի փոշիների և հեղուկների ներկրման փորձեր: Վարչության աշխատակիցները նաև կանխել են 200-ից ավելի բջջային հեռախոսների գաղտնի ներկրման փորձը: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32618]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր