6 բառից բաղկացած, սակայն խոսուն պատմություններ
Մի անգամ Էռնեստ Հեմինգուեյը գրազ է եկել, որ կգրի ամենակարճ պատմությունը, որը կտխրեցնի յուրաքանչյուրին: Եվ նա հաղթեց գրազը՝ գրելով. «Վաճառվում են մանկական կոշիկներ. դեռ չհագած»: Հեմինգուեյից հետո շատերն են փորձել նմանատիպ պատմություններ գրել:
Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.
«Անծանոթներ. ընկերներ. լավագույն ընկերներ. սիրեկաններ. անծանոթներ»
«Ուղևորներ, ձեզ հետ նավավարը չի խոսում»
«Մեր սենյակը. երկու ձայն. ես թակեցի»
«Բժշիկը փրկեց հիվանդին. հիվանդը Աստծուն է շնորհակալ»
«Ես ցատկեցի, իսկ հետո անմիջապես փոշմանեցի»: