211652_close_icon
views-count2464 դիտում article-date 11:18 21-08-2014

Հակառակորդն այս գիշեր տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ 400-ից ավելի կրակոց է արձակել

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 20-ի օրվա ընթացքում և 21-ի գիշերը ղարաբաղա -ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն վերահսկել իրենց պահպանության ներքո գտնվող դիրքերը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր