5153 դիտում
11:15 21-08-2014
Ո՞ւմ է բաժին հասնում արագաչափից գանձված եկամուտը. «Ժողովուրդ»
«Այն, որ մեր երկրում օրեցօր սնկի պես աճող արագաչափերը համարվում են եկամտաբեր բիզնես, վաղուց հայտնի ճշմարտություն է: Լուրեր են պտտվում, թե արագաչափերի, ինչպես նախկինում երթուղային տաքսիների գծերի բիզնեսը սկսել են բաշխվել տեղական քրեական հեղինակությունների, պատգամավորների և որոշ պաշտոնյաների միջև»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Ըստ այդմ՝ ՀՀ մարզերից մեկում տեղադրված մի քանի արագաչափից գանձված եկամուտը բաժին է հասնում այդ մարզի պատգամավորին կամ բարձրաստիճան պաշտոնյային: Ասել է թե՝ վարորդների գրպանի հաշվին հարստացող «Սեքյուրեթի դրիմ»-ը «լավություն» է անում որոշ արտոնյալների»:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել շրջանառվող լուրերի հավաստիությունը. հնարավո՞ր է կոնկրետ արագաչափը սպասարկի քրեական կամ քաղաքական հեղինակության: Հարցին ի պատասխան՝ «Սեքյուրեթի դրիմ»-ի տնօրեն Ալիկ Զաքարյանն ասել է.
«Դա հերթական սուտն է: Նման բան չի կարող լինել: Այդ ամբողջը ոստիկանության սեփականությունն է և բոլոր տուգանքները վճարվում են պետբյուջե: Այդ խոսակցությունները հիվանդ մարդու երևակայությունն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
4215 դիտում
09:37 24-12-2021
Ե՞րբ են փոխհատուցվելու ՀՀ քաղաքացիներից հակասահմանադրական ճանապարհով գանձված գումարները. «Ժողովուրդ»
Այս բաժնից
583 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
820 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2158 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ