1239 դիտում
15:07 21-08-2014
Պորոշենկոն թույլատրել է Դոնբասի բնակիչներին առանց դատարանի որոշման 30 օրով ձերբակալելը
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն թույլատրել է երկրի արևելքում տարվող հատուկ գործողության գոտում խաղաղ քաղաքացիներին ձերբակալել 3-30 օրով՝ առանց դատարանի որոշման:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը: Փաստաթղթի համաձայն, կանխարգելիչ ձերբակալման համար հիմք է հանդիսանում այդ անձանց կողմից ահաբեկչական գործունեություն ծավալելու կասկածանքը: Ձերբակալություններն իրականացվելու են շրջաններում Ուկրաինայի Անվտանգության խորհրդի գլխավոր վարչության պետի կամ էլ ՆԳՆ-ի գլխավոր վարչության պետի որոշմամբ, դատախազի համաձայնությամբ ու առանց դատարանի որոշմամբ:
Ընդգծվում է, որ դա հնարավորություն կտա հակաահաբեկչական գործողության անցկացման ժամանակ բարձրացնել իրավապահ մարմինների արդյունավետության ու օպերատիվության մակարդակը և կնպաստի ահաբեկիչներին վնասազերծելու նրանց առաջադրանքների կատարմանը: Պորոշենկոն ստորագրել է նաև հակաահաբեկչական գործողության գոտում դատախազների լիազորությունների ընդլայնման մասին օրենքը:
Նմանատիպ նյութեր
3728 դիտում
23:38 07-02-2015
Պորոշենկոն կոչ է արել չսառեցնել Դոնբասի վերաբերյալ որոշումը
5407 դիտում
23:59 16-09-2017
Պյոտր Պորոշենկոն Դոնալդ Թրամփի հետ կքննարկի Դոնբասի և անվտանգության ոլորտի համագործակցության հարցերը
Այս բաժնից
1777 դիտում
21:35 01-01-2025
«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխություն. վարչապետը տեսանյութ է հրապարակել
1543 դիտում
18:12 30-12-2024
Ամանորյա նոր տեսահոլովակ «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչ Լեոյից. elstyle.am