Բնապահպանական պետական տեսչության պետը ազատման դիմո՞ւմ է գրել. «Ժողովուրդ»
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետ Արսեն Ավագյանը երեկ առավոտյան պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։
«Թե որն է եղել հրաժարականի պատճառը, առայժմ մեզ պարզել չհաջողվեց։ Միայն հայտնի է, որ նա այս տարիների ընթացքում աշխատելով բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետ, ունեցել է բավականին խոսուն ցուցանիշներ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: