1584 դիտում
11:18 22-08-2014
Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են պաշտպանունակությունը բարձրացնող համատեղ պլան մշակել
Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը սկսել են մտածել պաշտպանունակությունը ուժեղացնելու մասին ծրագիր մշակելու շուրջ: Այս մասին վրացական «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
Վերջինիս խոսքով՝ անհրաժեշտ է ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ այդ 3 երկրները, որոնք ռազմավարական համատեղ ծրագրեր են իրականացնում, համաձայն են, որ ճգնաժամային իրավիճակներում այդ ենթակառուցվածքն անհրաժեշտ է ուժեղացնել:
«Դա մտնում է և՛ Եվրոպայի, և՛ ՆԱՏՕ-ի շահերի մեջ, քանի որ հենց այդ տարանցիկ ուղին է օգտագործվում Աֆղանստան այդ կառույցի բեռները փոխադրելու համար: Տարանցումը մեծ նշանակություն ունի անվտանգության տեսանկյունից, հատկապես Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնի վրա: Պետք է նշել, որ այդ գործողություններն ուղղված չեն ոչ մեկի դեմ»,-ասել է Ալասանիան:
Նմանատիպ նյութեր
11275 դիտում
16:35 15-05-2016
Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնելու
1413 դիտում
19:10 09-11-2022
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ են անցկացրել
1036 դիտում
14:38 14-12-2023
Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Այս բաժնից
493 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
526 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1132 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN