Լա Լիգա. «Ռեալ»-ը մեկնարկեց հաղթանակով. տեսանյութ
Իսպանական Պրիմերայի 1-ին տուրում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց առաջնության նորեկ «Կորդոբա»-ի դարպասը:
Տանտերերը հաշվի մեջ առաջ անցան 30-րդ րոպեին, երբ Տոնի Կրոսի փոխանցումից հետո աչքի ընկավ Քարիմ Բենզեման: Խաղի վերջնական հաշիվը 90-րդ րոպեին ձևակերպեց Ռոնալդուն, ով մրցակցի դարպասը գրավեց մոտ 25 մետր հեռավորությունից կատարած հարվածով:
[b]«Ռեալ» - «Կորդոբա»`2:0[/b]
Գոլեր` Բենզեմա 30’, Ռոնալդու 90’