211652_close_icon
views-count1639 դիտում article-date 09:14 26-08-2014

Կենտրոնական բանկը նվազեցրել է այս տարվա համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը. «ՀԺ»

«ՀԺ»- գրում է, որ ՀՀ կենտրոնական բանկը անցած շաբաթ հրապարակած «Գնաճի հաշվետվություն» զեկույցում նվազեցրել է այս տարվա համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը: Ըստ այդ կանխատեսման` այս տարի տնտեսությունը կաճի 3.9 տոկոսով: Թերթը նշում է, որ ՀՀ 2014-ի պետական բյուջեի հիմքում դրված է տնտեսական 5.2 տոկոս աճի կանխատեսում: ՀՀ կառավարության 2014 թվականի ծրագրի համաձայն, տնտեսական աճը պետք է լիներ 5 տոկոսի միջակայքում: Իսկ Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրերում 2014 թվականի համար կանխատեսվում էր 5-ից 7 տոկոս տնտեսական աճ: Այս տարվա համար տնտեսական աճի կանխատեսման նվազեցումը ԿԲ-ն պայմանավորել է «Հայաստանի աոևտրային և ներդրումային խոշոր գործընկեր Ռուսաստանի տնտեսական զարգացումների արդյունքում փոխանցվող բացասական ազդեցությունների խորացմամբ»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր