211652_close_icon
views-count37708 դիտում article-date 17:15 26-08-2014

Նոր մանրամասներ երեկ Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքից. ամուսինը սպանել է կնոջը, իսկ հետո փորձել ինքնասպան լինել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ոստիկանության լրատվության և քարոզչության վարչությունը այսօր՝ օգոստոսի 26-ին, հայտարարություն է տարածել նախօրեին Երևանում տեղի ունեցած դաժան սպանության վերաբերյալ, որում ասվում է. «Օգոստոսի 25-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Էրեբունի փողոցի 25 շենքի բնակարաններից մեկում կնոջ դիակ կա: Ժամը 20.00-ին ստացվել է երկրորդ հաղորդումը` «նախաբազկի կտրած վերքեր, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ նույն բնակարանից բուժօգնության է տեղափոխել 1967 թ. ծնված Էդիկ Ա.-ին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 18.00-ի սահմաններում տանը, վիճաբանության ժամանակ, Էդիկ Ա.-ն ծալովի դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ` 1974 թ. ծնված Մելանյա Արամյանի որովայնին և պատճառել մահ, որից հետո ածելիով դաստակները կտրելով` փորձել է ինքնասպանություն գործել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է արյունոտված ծալովի դանակ և ածելի: Էդիկ Ա.-ն գտնվում է անգիտակից վիճակում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն»: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրիվ [url=https://shamshyan.com/hy/article/2014/08/25/24384/]հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը[/url], օգոստոսի 25-ին արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել ոստիկանության Էրեբունու բաժնից, որ Էրեբունի փողոցի թիվ 25 շենքի 57 բնակարանում կասկածելի վիճաբանություն է տեղի ունենում, եւ բնակիչները չեն արձագանքում դռան եւ հեռախոսազանգերին: Նշված հասցե էին ժամանել մեծ թվով ոստիկաններ՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղական Սամվել Ասատրյանի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Փրկարարները, կոտրելով տան դուռը, հյուրասենյակում հայտնաբերել էին երիտասարդ աղջկա դի և վիրավոր տղամարդու, ում օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը տեղափոխել էր հիվանդանոց: Տեղում աշխատում էին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչները, ինչպես նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության քրեագետները: Ոստիկանությունը պարզում էր մահացածի և վիրավորի ինքնությունը և դեպքի հանգամանքները: Բակում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել էին, որ մահացած կնոջ անունը Մելանյա է, իսկ ամուսնունը՝ Էդվարդ, ովքեր ունեն 2 չափահաս երեխա՝ մի տղա, մի աղջիկ: Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը բնակարանում հայտնաբարել էր հանցագործության գործիք դանակն ու ածելին, որոնք քննիչն առգրավել էր ընթերականների ներկայությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր