1141 դիտում
10:54 27-08-2014
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բակային խաղերի տեղադրման աշխատանքները
Մայրաքաղաքի բակերի կահավորանքի բաղկացուցիչ մաս են կազմում բակային խաղերը և մարզասարքերի հավաքածուները, որոնց թիվը տարեցտարի ավելանում է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2014 թվականի տարեսկզբից մինչ օրս արդեն տեղադրվել են 220 բակային խաղեր և մարզասարքեր: Եվս 80-ը կտեղադրվեն առաջիկա օրերին: Սկզբունքը հետևյալն է` համապատասխան տարածքներում դրանք կտեղադրվեն բակերը բարեկարգելուց, կանաչապատելուց ու պատշաճ տեսքի բերելուց հետո, որպեսզի բակային խաղերը ամբողջացնեն տարածքի ընդհանուր կահավորումը: Սակայն հիմնական նպատակը փոքրիկ երևանցիների, իսկ մարզասարքերի պարագայում՝ նաև բակերի մյուս բնակիչների ակտիվ հանգիստն ապահովելն է:
Նմանատիպ նյութեր
919 դիտում
12:53 04-09-2014
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բակային տարածքների նկարազարդման աշխատանքները
1717 դիտում
18:57 11-10-2016
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բակային տարածքների նկարազարդման աշխատանքները
996 դիտում
15:57 13-06-2014
Բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում
Այս բաժնից
883 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
736 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում