211652_close_icon
views-count1337 դիտում article-date 12:43 27-08-2014

Համաձայնություն է ձեռք բերվել Ուկրաինայի արևելքում իրավիճակի խաղաղ կարգավորման պլանի վերաբերյալ. Պորոշենկո

Ուկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոն և ՌԴ նախագահ Վ. Պուտինը Մինսկում կայացած հանդիպման արդյունքում երկու երկրների սահմանային գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման շուրջ համաձայնության են եկել : Այս մասին տեղեկանում ենք Lenta.ru-ից: Պետությունների ղեկավարների խոսքով` գերատեսչությունների միջև բանակցությունների նպատակը Ուկրաինայի և ՌԴ-ի սահմանին վերահսկողություն սահմանելն է: Պորոշենկոն նաև հայտնել է, որ համաձայնություն է ձեռք բերվել Ուկրաինայի արևելքում իրավիճակի խաղաղ կարգավորման պլանի վերաբերյալ: «Կարող եմ ասել, որ խաղաղ պլանի տրամաբանությունը վերջապես իր աջակցությունը ստացավ բոլոր պետությունների ղեկավարների կողմից»,- նկատել է Պորոշենկոն և հավելել, որ համաձայնություն է ձեռք բերվել ԵՄ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ սեպտեմբերի 6-ին եռակողմ բնակցություններ անցկացնելու շուրջ: Պլանավորվում է, որ հանդիպման գլխավոր թեման կընդգրկեն էներգետիկ հարցերը:

Նմանատիպ նյութեր