211652_close_icon
views-count1094 դիտում article-date 18:44 27-08-2014

Ամփոփ տեղեկատվություն 2014 թ. 7 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավված կամ բնակչության շրջանում բացատրական աշխատանքների արդյունքում կամավոր հանձնված զենք եւ ռազմամթերքի վերաբերյալ

2014 թ. 7 ամիսների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից ՀՀ տարածքում առգրավվել կամ բնակչության կողմից կամավոր հանձնվել է 714 միավոր հրազեն եւ 36 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ /2013 թ. 7 ամիսների ընթացքում` 557 եւ 25 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ /, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավել է 157 միավորով կամ 28.2 %-ով: Արձանագրված 714 միավոր հրազենից 53-ը առգրավվել է, 81-ը՝ հայտնաբերվել, իսկ 580-ը` հանձնվել կամավոր: Նշված 714 միավոր հրազենից 53-ը եղել է ատրճանակ, 84-ը` ինքնաշեն ատրճանակ, 22-ը` ինքնաշեն կրակող սարք, 38-ը` ինքնաձիգ, 9-ը` ինքնաշեն ինքնաձիգ, 488-ը` գործարանային եւ ինքնաշեն տարբեր տեսակի հրացաններ, որից 400-ը` որսորդական, 17-ը` գործարանային եւ ինքնաշեն տարբեր տեսակի նռնականետեր, 2-ը` գնդացիր եւ 1-ը` այլ զենք: Միաժամանակ` հայտնաբերվել կամ առգրավվել է տարբեր տրամաչափի 64377 փամփուշտ, 28.2 մետր դետոնացիոն քուղ, 216 միավոր սառը զենք, տարբեր տեսակի 345 նռնակ, 45 միավոր ինքնաշեն նռնակ, նռնակի 385 պայթուցիչ, 84 պայթուցիկ սարք, 13.5 կգ պայթուցիկ նյութ, 58 ական եւ արկ, 83 ճայթիչ եւ այլն: Հաշվետու ժամանակահատվածում Երեւան քաղաքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել, հայտնաբերվել կամ կամավոր հանձնվել է 85 միավոր հրազեն եւ 12 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ: [i]ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՀԳ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ[/i]

Նմանատիպ նյութեր