2566 դիտում
09:38 29-08-2014
Եթե Ռոբերտ Քոչարյանի ժամանակ հայտնվեին «ոչ իշխանական» բիզնեսմեններ` երկրորդ նախագահն ամեն ինչ կաներ՝ նրանց ոչնչացնելու համար.«Առավոտ»
«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է.
«Որքան մոտենում է «թեժ աշունը», այնքան թեժանում են խոսակցությունները ոչ իշխանական քառյակի և դրա ներսում հնարավոր հակասությունների մասին: Որպես տարաձայնությունների կետ նշվում է վերաբերմունքը սահմանադրական փոփոխություններին: Իրականում սահմանադրության թեման այստեղ, կարծում եմ, որևէ կապ չունի:
Ուրիշ հարց, թե որքանով են Քառյակի անդամները համաձայն իրար հետ բուն իշխանափոխության հարցում: Այս հարցում, կարծում եմ, չորս կուսակցությունների ռադիկալիզմը հակառակ համեմատական է դրանց մեջ բիզնեսմենների և փողի առկայությանը: Մեր «քաղտնտեսական» համակարգն այնպիսին է, որ փողատերերը չեն կարող արմատական հեղափոխական լինել: Իհարկե, վերջին տարիներին այստեղ որոշակի տեղաշարժեր կան. եթե Ռոբերտ Քոչարյանի ժամանակ հայտնվեին «ոչ իշխանական» բիզնեսմեններ, ապա երկրորդ նախագահը կսեղմեր բռունցքները, կլարեր վզի մկանները և ամեն ինչ կաներ՝ նրանց ոչնչացնելու համար: Բայց դա անհատական, այսպես ասած՝ բնավորությունների տարբերություն է, իսկ համակարգը մնում է նույնը, ուժային կառույցները, հարկայինը, մաքսայինը, դատարանները ծառայում են ոչ թե պետությանը, այլ իշխանությանը, սերտաճած են դրա հետ, իրականացնում են դրա կամքը: Այս պայմաններում «խոշոր բիզնեսմեն» և «իշխանավոր» բառերը գրեթե հոմանիշ են:
Ահա այստեղ է, որ պետք է փնտրել Քառյակի տարաձայնությունների արմատները՝ ասենք, ՀԱԿ-ը ցանկանում է հեղափոխություն անել, բայց դրա համար ռեսուրներ չունի, իսկ ԲՀԿ-ն ռեսուրսներ ունի, և հենց այդ պատճառով էլ հեղափոխություն չի ուզում: Առաջինը երկրորդին ցանկանում է ռադիկալացնել, կոպիտ ասած՝ «շիրա տալ», երկրորդն ուզում է առաջինին զսպել: Անհրաժեշտ է, որ 4 կուսակցությունները գան ինչ-որ «միջինացված տարբերակի» և շարունակեն իրենց համագործակցությունը»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
11296 դիտում
23:53 27-01-2021
Եթե Հայաստանի վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է Հայաստանում. Ռոբերտ Քոչարյան
9111 դիտում
08:24 19-03-2024
Վարչապետի և ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
607 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
850 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2182 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ