211652_close_icon
views-count1298 դիտում article-date 13:24 29-08-2014

Նռնակներ, պայթուցիչներ և փամփուշտներ` կահույքի արտադրամասի մոտ

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մի քաղաքացի զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Ղուկասավան գյուղի 13-րդ փողոցում գտնվող չգործող կահույքի արտադրամասի պատի տակ զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչի, 4 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի` 30, 5.45 մմ տրամաչափի 3 և տարբեր տրամաչափի 4 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր