211652_close_icon
views-count1345 դիտում article-date 13:29 30-08-2014

«Սինգֆիլդի գավաթ 2014». Արոնյանը պարտության է մատնել Թոփալովին

Սենթ Լուիսում ընթացող «Սինգֆիլդի գավաթ 2014» մրցաշարում կայացել են 2-րդ տուրի հանդիպումները: Այս տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն է եղել Վեսելին Թոփալովը: Պարտիան ավարտվել է մեր հայրենակցի հաղթանակով: Մյուս խաղատախտակների շուրջ Ֆաբիանո Կարուանան հաղթել է Մաքսիմ Վաշյե-Լագրավին, իսկ Մագնուս Կարլսեն – Հիկարու Նակամուրա մրցավեճն ունեցել է խաղաղ ավարտ: Խաղացված 2 տուրերից հետո՝ Կարուանա -2 [b]Արոնյան – 1.5[/b] Կարլսեն – 1 Նակամուրա – 1 Վաշյե-Լագրավ – 0.5 Թոփալով – 0 Այսօր կկայանա 3-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կմրցի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Նմանատիպ նյութեր