14521 դիտում
12:28 31-08-2014
25-ամյա ծրագրավորողը Ձորաղբյուր-Ջրվեժ ճանապարհին Subaru-ով արմատախիլ է արել հաստաբուն ծառերը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 25-ամյա Կորյուն Ասլանյանը Ձորաղբյուր-Ջրվեժ ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում, վարելով Subaru մակնիշի 34 VN 901 համարանիշի ավտոմեքենան, դեպի Ջրվեժ ընթանալիս դուրս է եկել ճանապահի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի էլեկտրասյանը, այնուհետ՝ ծառին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Կ. Ասլանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նրան ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Գառնիի բաժանմունքի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկան Գևորգ Բուռնազյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Հայկ Ասրյանը, ում հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Գառնիի բաժանմունքի հատուկ պահպանվող տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով արմատախիլ է եղել 2 հաստաբուն ծառ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Ասլանյանն աշխատում է «Ինսթիգետ» Փակ Բաժնետիրական ընկերությունում՝ որպես ծրագրավորող:
Նախնական տվյալներով Subaru մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 2.675.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր ապահովագրական ընկերության կողմից:
Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր 110.000 դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+