211652_close_icon
views-count1051 դիտում article-date 10:28 31-08-2014

Ավստրալիան նույնպես իրաքյան բանակին զենք մատակարարելու պատրաստակամություն է հայտնել

Ավստրալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները սպառազինություն կհասցնեն Իրաք՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող քրդերի համար: Այս մասին հաղորդում է France Press-ը՝ հղում անելով Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբբոթթին: «ԱՄՆ-ի կառավարությունը խնդրել է Ավստրալիային ռազմական տեխնիկա, այդ թվում՝ զենք և զինամթերք մատակարարելու մասին: C-130 Hercules և C-17 Globemaster ինքնաթիռները կմիանան այլ երկրների, այդ թվում՝ Կանադայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի ինքնաթիռներին, որպեսզի կատարեն այս կարևորագույն գործը»,-նշել է Ավստրալիայի վարչապետը: Գործակալության փոխանցմամբ՝ օրեր առաջ իրաքյան բանակին սպառազինություն մատակարարելու պատրաստակամություն են հայտնել նաև Ալբանիան, Խորվաթիան և Դանիան:

Նմանատիպ նյութեր