18202 դիտում
13:40 01-09-2014
Ճանապարհային ոստիկանները Սևանա լճում փրկել են ինքնասպանության փորձ կատարող 27-ամյա կնոջը
Երեկ` օգոստոսի 31-ին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարատակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները Սևանի թերակղզում կարողացել են կանխել երիտասարդ կնոջ ինքնասպանությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցներ, ոստիկանության կապիտաններ Հարություն Վրացյանն ու Սամվել Մինասյանը Սևանի թերակղզում ծառայություն կատարելիս են լինում, երբ մի կին մոտենում է նրանց և ասում, որ մի աղջիկ ինքնասպան լինելու նապատակով իրեն գցել է լիճը:
ՃՈ աշխատակիցները շտապ մոտենում են այդ հատվածին և մտնելով լճի մեջ, այնտեղից դուրս են բերում այդ աղջկան, ում տեղափոխում են ոստիկանության Սևանի բաժին: Արդեն բաժնում Սևանի բժիշկները օգնություն են ցուցաբերում այդ կնոջը, իսկ փաստի առիթվ էլ Սևանի ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապաստրաստվում:
ֆոտոլրագրողի տեղեկություններով` այդ աղջիկը Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակչուհի, 27-ամյա Աննա Հունանյանն է, ով թերակղզում գործող օբյեկտներից մեկում մատուցողուհի է աշխատում, իսկ այդ ծայրահեղ քայլին դիմել էր ընտանեկան խնդիրներ ունենալու պատճառով: