211652_close_icon
views-count2046 դիտում article-date 16:09 02-09-2014

Երևանում ամուսինը խաղալիք զենքով սպառնացել է սպանել կնոջն ու աներոջը

Արայիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր մոտ եղած խաղալիք ատրճանակը ներկայացնելով որպես իրական զենք՝ Երևան քաղաքի Շահումյան 3-րդ փողոցի տանը սպանության սպառնալիքներ է հասցրել իր կնոջը՝ Նելլի Ռոստոմյանին և վերջինիս հորը՝ Գառնիկ Ռոստոմյանին: Ա. Հովհաննիսյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրութամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օր: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր