211652_close_icon
views-count11256 դիտում article-date 21:52 03-09-2014

Քաղաքացիների և ճանապարհային ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվեց հարբած վարորդի արկածները դպրոցի բակում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 3֊ին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի թիվ 11 միջնակարգ դպրոցի մոտ AVAZAR տաքսու ավտոմեքենայի վարորդը մեքենան վարում է անկանոն՝ քշելով քաղաքացիների, այդ թվում՝ դպրոց հաճախող երեխաների վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից շտապ կապնվում են ՃՈ 2֊րդ սպայական գումարտակի 3֊րդ վաշտի հրամանատար Էմիլ Մարգարյանին և հայտնում ահազանգի մասին։ Օպերատիվորեն նույն վաշտի 1֊ին դասակի ավագ տեսուչ Վարդան Վայրյանն ու տեսուչ Արտակ Աբաջյանը դպրոցի մոտ հայտնաբերում են ՎԱԶ 2107 մակնիշի S1598 համարանիշի ավտոմեքենան, որը վարում էր Աբովյան քաղաքի Տրանս ճանշին հանրակացարանի բնակիչ 54֊ամյա Վազգեն Ռաթևոսյանը։ Վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն պարզելու սթափության աստիճանը, ու պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ վիճակում, հարբածության աստիճանը եղել է 0․85 տոկոս։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում դպրոցի մոտ հավաքվածները ասում էին․ «Եթե ճանապարհային ոստիկաններն օպերատիվ չգործեին, ապա մինչև կոկորդը թրջած ու հարբած վիճակում մեքենան վարած վարորդը հնարավոր է մի քանի հոգու վրաերթի ենթարկել, այդ թվում երեխաների, քանի որ շոշով մտնում, մայթերով դուրս էր գալի»։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր