211652_close_icon
views-count1649 դիտում article-date 23:17 03-09-2014

Պաշտոնական այցով Բաթումիում էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորած պատվիրակությունը

Բաթումի քաղաքապետ Գերոգի Երմակովի հրավերով պաշտոնական այցով Բաթումիում էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով առաջին անգամ մասնակցում էր Բաթումի քաղաքի օրվա տոնակատարությանը, որն այս տարի անց է կացվել «Բաթումին բարեկամության քաղաք է» խորագրով: Սամվել Բալասանյանը նախ ներկա է գտնվել նորընտիր քաղաքապետ Գեորգի Երմակովի ընդունելությանը Բաթումիի քաղաքապետարանում , որին մասնացել են 9 պետությունների պատվիրակներ: Հանդիպման ընթացքում և շրջայցերի ժամանակ պատվիրակություններին ներկայացվել են ինչպես օտարերկրյա ներդրողների կողմից Բաթումիում արդեն իրականացված, այնպես էլ իրականացվելիք ծրագրերը տարբեր ոլորտներում: Վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցներում Սամվել Բալասանյանը բարձր է գնահատել Բաթումիում տարեց-տարի նկատվող դրական փոփոխությունները` ավելացնելով, որ քաղաքը դարձել է ավելի գրավիչ զբոսաշրջության և ներդրումների համար: Գեորգի Երմակովը և Սամվել Բալասանյանը խոսել են Բաթումի և Գյումրի քաղաքների միջև համագործակցության առավել նպատակահարմար տարբերակներ գտնելու և մշակելու մասին` երկուստեք պատրաստակամություն հայտնելով աջակցել դրանց կյանքի կոչմանը: Իր հերթին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը Բաթումիի իր գործընկերոջը, ինչպես նաև Աջարիայի հայ համայնքի պատվիրակությանը պաշտոնապես հրավիրել է ներկա գտնվել հոկտեմբերի 5-ին կայանալիք Գյումրի քաղաքի օրվա տոնակատարությանը:

Նմանատիպ նյութեր