1793 դիտում
09:41 05-09-2014
Արկադի Ղուկասյանը «իրենո՞վ է արել» Երևանի «Արմենիա» բժշկական հիվանդանոցի 70 տոկոսը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ին լուրեր են հասել այն մասին, որ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը «իրենով է արել» Երևանի «Արմենիա» բժշկական հիվանդանոցի 70 տոկոսը:
«Ըստ այդմ՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանին պատկանող մասնաբաժինը ևս Ղուկասյանը գնել է: Միայն 30 տոկոսն է շարունակում տիրապետել հիվանդանոցի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը»,- գրում է թերթը և հավելում.
«Զրուցեցինք ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի հետ՝պարզելու, թե ինչու է հիվանդանոցի իրեն պատկանող մասնաբաժինն այժմ հայտնվել նախկին ԼՂՀ նախագահի ձեռքում: Պատգամավորը հերքեց, որ ինքը հիվանդանոցում բաժնեմաս է ունեցել. «Եթե բաժնեմաս ունենայի՝ շատ լավ կլիներ: Ո՜չ Արկադի Ղուկասյանն այնտեղ մասնաբաժին ունի, և ո՜չ էլ Գագիկ Ջհանգիրյանը, ամբողջը սեփականության իրավունքով պատկանում է հիվանդանոցի սեփականատեր Գրիգոր Գրիգորյանին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3430 դիտում
13:56 13-11-2020
Երեկ ուշ երեկոյան Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել Արկադի Ղուկասյանը. նա կոնկրետ առաջարկներ է արել
11804 դիտում
13:36 15-07-2017
ՊԵԿ-ը ցանկանում է իրենո՞վ անել աճուրդի հանված մեքենաները. «Հայկական ժամանակ»
6040 դիտում
08:38 27-12-2017
Արկադի Ղուկասյանը նախագահի հավանական թեկնածուների շարքում է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը